Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանի հետ մեր գործերը շատ լավ են ընթանում։ Մենք խոսել ենք և խոսում ենք Իրանի հետ»,-Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ չբացահայտելով այդ շփումների բովանդակությունը։
Նա նաև պնդել է, որ Հորմուզի նեղուցը, ԱՄՆ գործողությունների շնորհիվ, բաց է նավագնացության համար։