November 10, 2026
Lurer 760692 Facebook image

Իրաքի վարչապետ Ալի ալ-Զեյդին ԱՄՆ-ի ռազմական ծրագրերի շուրջ քննարկումներ է ունեցել «Համակարգող շրջանակի» հետ հանդիպման ընթացքում։ Ըստ հաղորդումների՝ այդ ծրագրերը ներկայացվել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և, ենթադրաբար, փոխանցվել Իրաքի կառավարությանը։

«Ալ-Մադա» պարբերականը ներկայացրել է հնարավոր զարգացումների երեք սցենար, որոնցից մեկը ենթադրում է ԱՄՆ ցամաքային ներխուժում Իրանի հարավային շրջաններ՝ Իրաքի տարածքով։

Հաղորդվում է, որ ալ-Զեյդին զգուշացրել է Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումներին՝ հայտարարելով, որ առաջիկա պատերազմին մասնակցողները կարող են ձերբակալվել Իրաքի իշխանությունների կողմից։

Ի պատասխան՝ «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը հայտարարել է, որ շիա առաջնորդների ձերբակալության ցանկացած փորձ կհանգեցնի կառավարության տապալմանը։