November 10, 2026
Lurer 761030 Facebook image

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: