Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից, որի դիմավորման խորհրդանշական արարողությանը ներկա էին ՀՀԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևան:
Այս մասին հայտնում են «Զվարթնով» օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը, «GullivAir» ավիաընկերության տնօրենի տեղակալ Իվայլո Իգնատովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին: Չվերթերն իրականացվում են Airbus A320 օդանավերով, «Bulgaria Air» ավիաընկերության հետ համագործակցությամբ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք` gullivair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: