Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Վերին Կեբեժ գյուղում գիշերը արջը հարձակվել է 66-ամյա կնոջ վրա։ Նրա մարմինը՝ արջի հարձակման հետքերով, հայտնաբերել են սեփական տան բակում։
Օպերատիվ ծառայությունների նախնական վարկածով՝ կինը, բակում ձայներ լսելով, մոտեցել է պատուհանին, որից արջը նրան դուրս է քաշել։ Տանը գտնվող հարևանուհին քնած է եղել և չի տուժել։ Ենթադրվում է, որ կենդանին տուն չի մտել։
Մեկ այլ դեպք է գրանցվել Տոմսկի մարզի Նադեժդա գյուղում։ Արջը հարձակվել է 1974 թվականին ծնված տղամարդու վրա։ Տուժածը գլխի, ձեռքերի և ոտքերի պատռվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Շրջանի ղեկավարի խոսքով՝ արջը սպանվել է։