November 8, 2026
Lurer 760624 Facebook image

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Փիրս քաղաքում երկարատև փոթորիկների հետևանքով առաջացած ջրհեղեղը շուրջ 200 շիմպանզեի կտրել է տեղի արգելոցի աշխատակիցներից։

Հորդառատ անձրևների պատճառով արգելոցի տրանսպորտային միջոցները ջրի տակ են անցել, իսկ օգնության ուղարկված ճահճագնացը խափանվել է։ Կենդանիներին սնունդ և տաք ծածկոցներ հասցնելու համար աշխատակիցներն օգտագործել են անօդաչու թռչող սարք։

Հատուկ ուշադրության կենտրոնում է հայտնվել 38-ամյա Քալեբ անունով շիմպանզեն, որը մնացել էր ջրով շրջապատված փոքրիկ կղզյակում։ Փրկարարները դրոնի միջոցով նրան բանան են հասցրել։