Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հայտացուցակը Ազգերի լիգայի C2 խմբի վերջին երկու հանդիպումների համար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:
Օգնյեն Չանչարևիչ – ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)
Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»
Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու»
Գոռ Մատինյան – «Սարդարապատ»
Արտեմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս» (Հունաստան)
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան – «Ուրարտու»
Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)
Գոռ Մանվելյան – «Նոա»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Էդգար Փիլոյան – «Ալաշկերտ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Սեվիկյան – «Սեուտա» (Իսպանիա)
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)
Արթուր Միրանյան – «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)
Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Տեներիֆե» (Իսպանիա)
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Վնասվածքների պատճառով ազգային ընտրանուն չեն միանա Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյանը («Ալ-Ահլի») եւ Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ»)։
Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը («Լեգիա») նոր են ապաքինվել վնասվածքից եւ դեռեւս չունեն լիարժեք մարզավիճակ ազգային հավաքականին օգնելու համար։
Նոյեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը կընդունի Կիպրոսին, երեք օր անց կհյուրընկալվի Լատվիային։