November 9, 2026
Lurer 760752 Facebook image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «ՀՀ Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցում և հայտնաբերել սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներ (Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Արջուտ):

Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում, – չի եղել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան: