November 7, 2026
Lurer 760458 Facebook image

Եմենի հարավ-արևմուտքում՝ Թաիզ նահանգի ալ-Վազիյա քաղաքի շուկայի վրա ավիահարվածների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 8-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է հուսիթների առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս Ալսաբահին։

Հարձակման պատասխանատվության հարցում հուսիթ ապստամբներն ու Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական ուժերը միմյանց են մեղադրում։ Կողմերի հայտարարությունները անկախ աղբյուրները չեն հաստատել։

Հուսիթների ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ ալ-Հադարա շուկային ուրբաթ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, երեք ավիահարված է հասցվել։ Նա հարձակման համար մեղադրել է Սաուդյան Արաբիային՝ պնդելով, որ ռազմական ինքնաթիռները թռիչք են կատարել Խամիս Մուշաիթ ավիաբազայից։ Սակայն այդ պնդման ապացույցներ չի ներկայացրել։

Մինչդեռ Եմենի կառավարությանն առընթեր տեղական իշխանությունները հարձակման համար մեղադրել են հուսիթներին՝ հայտարարելով, որ իրենց ուժերը տվյալ տարածքում ավիահարվածներ չեն իրականացրել։ Սաուդյան Արաբիայի տեղեկատվության նախարարությունը միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն դեռ չի ներկայացրել։

Հարձակման հետևանքով վնասվել են շուկայի շենքեր, ոչնչացվել մեքենաներ, իսկ տարածքում ցրվել են առևտրի ապր