Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիագա շրջանում գտնվող Հաբաշ պողպատաձուլական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է բռնկել, հաղորդում է «Աքշամ» թերթը։
Հրդեհաշիջման ջոկատներ են ուղարկվել դեպքի վայր՝ հրդեհը մարելու համար։
Զոհերի, պայթյունի պատճառի և վնասի չափի մասին տեղեկությունները ճշտվում են։