November 9, 2026
Lurer 760733 Facebook image

NASA-ն «Արտեմիս» լուսնային ծրագրի շրջանակում տիեզերագնացների նոր հավաքագրում է սկսել։ Նրանց առաքելություններից մեկը կլինի Լուսնի վրա մարդկության մշտական ներկայության ապահովումը։

Դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 3-ը։ Նախորդ հավաքագրման ժամանակ ավելի քան 8 հազար դիմորդներից ընտրվել էր ընդամենը 10 թեկնածու։ Տիեզերագնացների նոր խմբի վերջնական ընտրությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականի վերջին, իսկ վերապատրաստումը կսկսվի 2028 թվականին։

Թեկնածուները պետք է լինեն ԱՄՆ քաղաքացիներ, ունենան բարձրագույն կրթություն և համապատասխան աշխատանքային փորձ։ Ընտրված մասնակիցների վերապատրաստումը կտևի առնվազն երկու տարի։

NASA-ի նպատակն է 2028 թվականին՝ ավելի քան կեսդարյա դադարից հետո, կրկին տիեզերագնացներ ուղարկել Լուսնի մակերևույթ։ Նոր խումբը գործակալության տիեզերագնացների 25-րդ սերունդը կլինի։