Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ Թուրքմենստան. խոսնակի պարզաբանումը

Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան:

Նա միայն ասաց, որ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն:

Նշենք, որ ըստ Turkmenportal-ի, Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտնել է, որ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան:

Կիսվել սոց․ ցանցերում
Xosapox