Որ շրջաններում են սպասվում անձրև և կարկուտ

Սեպտեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում
Xosapox