Ուկրաինական ալիքների հաղորդմամբ՝ գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում գտնվող «Կինեֆ» նավթավերամշակման գործարանի վրա։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հաստատել է Կիրիշի քաղաքի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի հարվածի փաստը՝ առանց նշելու, թե կոնկրետ որ ձեռնարկությունն է թիրախավորվել։