November 10, 2026
Lurer 760667 Facebook image

Նոյեմբերի 8-ի ժամը 21:30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղացել։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

«Սպասարկող կազմակերպությունները մարզի ավտոճանապարհներին իրականացնում են ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Նոյեմբերի 9-ի վաղ առավոտից սպասարկող կազմակերպությունները մարզի ավտոճանապարհներին շարունակում են մշակման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում։