November 9, 2026
Lurer 760740 Facebook image

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Անթալիա մեկնելու պլաններ ունի` COP–ին մասնակցելու։

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովն Անթալիայում կանցկացվի նոյեմբերի 9-20-ը։