November 11, 2026
Lurer 760928 Facebook image

Bloomberg Economics-ի հաշվարկներով՝ 2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում ուկրաինական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 487 խաղաղ բնակիչ։ Համեմատության համար՝ ամբողջ 2025 թվականին զոհերի թիվը կազմել էր 269։

Այս տարվա զոհերից 380-ը գրանցվել է Ռուսաստանի՝ Ուկրաինային սահմանակից շրջաններում, ևս 107-ը՝ երկրի մյուս տարածքներում։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները գնալով ավելի հաճախ են հասնում Ռուսաստանի հեռավոր շրջաններ։ Օգոստոսին Նիժնեկամսկի ուղղությամբ հարվածի հետևանքով, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից ավելի քան 1200 կմ հեռավորության վրա, զոհվել է 13 մարդ։ Հուլիսին Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում զոհվել է ևս յոթ մարդ։

«Պատերազմն ավելի ու ավելի խորն է ներթափանցում Ռուսաստանի տարածք և դառնում ավելի մահաբեր նրա խաղաղ բնակչության համար», — նշել է Bloomberg Economics-ի վերլուծաբան Ալեքս Կոչկարովը։

Միևնույն ժամանակ, Bloomberg-ի տվյալներով, Ռուսաստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը շարունակում է զգալիորեն զիջել Ուկրաինայի ցուցանիշին։ Միայն սեպտեմբերին Ուկրաինայում զոհվել է առնվազն 328 խաղաղ բնակիչ։