November 10, 2026
Lurer 760893 Facebook image

81-ամյա բրիտանացի գրող Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրը։ Նա մրցանակի է արժանացել «Ամեն ինչի վերջը» (The End of Everything) վեպի համար։

Հարիսոնին հանձնվել է 50 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 60 հազար եվրո) դրամական պարգևը և մրցանակային արձանիկը։

Բուքերյան մրցանակը շնորհվում է անգլերենով գրված և Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում հրատարակված գեղարվեստական ստեղծագործությունների համար։ Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած ազգության հեղինակներ։