Կյանքի 88-րդ տարում մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի, խորհրդային կինոյի հայտնի դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան։ Մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել։ Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Օլգա Շուկշինան։
Դերասանուհու հրաժեշտի արարողությունը կկայանա երեքշաբթի՝ Մոսկվայի Կունցևոյի սրահում, իսկ հուղարկավորությունը՝ Նովոդևիչի գերեզմանատանը։
Ֆեդոսեևա-Շուկշինան նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։ 1998 թվականին նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» չորրորդ աստիճանի շքանշանով։