November 6, 2026
Lurer 760204 Facebook image

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հայտնում են, որ պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ծառայություն իրականացնելիս, հիմնարկի օդային տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք։ Սարքը նկատվել է նաև հիմնարկի տեսահսկման համակարգի միջոցով։

Հայտնաբերված անօդաչու թռչող սարքին ամրացված է եղել փաթեթ, որում առկա են եղել 3 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։