November 7, 2026
Lurer 760445 Facebook image

Ճապոնիայում տղամարդ է ձերբակալվել՝ դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքով։ Քննության տվյալներով՝ նա ներխուժել է ավելի քան 30 դպրոց և գողացել աշակերտների կոշիկների ներդիրները։

Տղամարդու տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 451 ներդիր։ Կասկածյալը խոստովանել է, որ նման գողություններ սկսել է կատարել դեռ միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին, իսկ վերջին երկու տարում դա արել է պարբերաբար։