November 8, 2026
Lurer 760452 Facebook image

Ռուսական զանգվածային հարվածի հետևանքով վնասվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հարվածների թիրախում են եղել Ռիվնեի և Խմելնիցկիի ատոմակայանները Կիևին և երկրի կենտրոնական շրջաններին միացնող ենթակայանները։

Զելենսկին հայտնել է, որ մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարման հետ կապված բարդ իրավիճակ է ստեղծվել։

Նրա տվյալներով՝ զանգվածային հարձակման ընթացքում ռուսական կողմն օգտագործել է 172 անօդաչու թռչող սարք և 36 բալիստիկ հրթիռ։ Հիմնական թիրախը կրկին էներգետիկ ենթակառուցվածքներն են եղել։

Ենթակայանների վնասներ են արձանագրվել նաև Վիննիցայի, Ժիտոմիրի, Ռիվնեի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Հարձակման հետևանքով տուժել է 9 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։