November 7, 2026
Lurer 760477 Facebook image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակել է իր երկարամյա խորհրդական Սթիվեն Միլլերին՝ փոխարինելով Սյուզի Ուայլսին։

Նշանակումը տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության՝ միջանկյալ ընտրություններում կրած ծանր պարտությունից հետո և կարող է վկայել, որ Թրամփը պատրաստվում է քաղաքական նոր առճակատման դեմոկրատների հետ։

Միլլերը հայտնի է ներգաղթի դեմ Թրամփի վարչակազմի կոշտ քաղաքականության գլխավոր ճարտարապետներից մեկը լինելու հանգամանքով։ Նա դեմոկրատների շրջանում խիստ քննադատության է արժանացել, իսկ նրա նշանակումը կարող է բարդացնել նախագահի հարաբերությունները Կոնգրեսի հետ։

Թրամփը, սակայն, վստահություն է հայտնել իր խորհրդականին՝ նշելով, որ Միլլերն իր կողքին է եղել դեռևս քաղաքական գործունեության սկզբից։