November 7, 2026
Lurer 760515 Facebook image

Լեփ-լեցուն դահլիճում մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»-ը։

Դիմելով ներկաներին` ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ է արել մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի թելադրանքով չփոխելու հարցի շուրջ:

«Միավորվել և իրազեկել մարդկանց: Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը»,-դիմելով ներկաներին` ասել է Նարեկ Կարապետյանը: