Խոսափող - Հայաստանի և աշխարհի կարևոր լուրերը
Խոսափող

Հայաստանի և աշխարհի կարևոր լուրերը

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐԿենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունԿենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածելԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել
Ռուսաստան

Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել

Lurer 760553 Facebook image

Մոսկվայի կենտրոնում՝ Կիտայ-գորոդի շրջանում, ոստիկանության զանգվածային ստուգայցերի ընթացքում ավելի քան հարյուր մարդու են բերման ենթարկել։

Բերման ենթարկվածների վկայությամբ, ոստիկանության բաժիններում նրանցից ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել, իսկ չափահասներին նաև առաջարկել են պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ, հայտնում է «Осторожно, новости» տելեգրամյան ալիքը։

Աղբյուրի տվյալներով, մարդկանց սկսել են բերման ենթարկել նախորդ օրը երեկոյան։ Բերման ենթարկվածների թվում կան անչափահասներ։ Մարդկանց հատուկ ավտոմեքենաներով տեղափոխել են ոստիկանության «Բասմաննի» և «Տագանսկի» բաժիններ։ Բաժինների շենքերի մոտ հավաքվել են դեռահասների ծնողները՝ սպասելով իրենց երեխաների ազատ արձակմանը։

Բերման ենթարկվածներից ոմանք լրագրողներին պատմել են, որ ոստիկանությունում իրենց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել։ Երիտասարդներից մեկը հայտնել է, որ չափահասներին նաև առաջարկել են պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ։ Հայտնի չէ՝ արդյոք բերման ենթարկվածներից որևէ մեկը համաձայնել է այդ առաջարկին։

Բերման ենթարկվածներից մի քանիսը բողոքել են ուժայինների կողմից բռնության գործադրումից։ Ոմանք պնդել են, որ մի քանի ժամ անցկացրել են գերլցված հատուկ ավտոմեքենաներում։

Մոսկվայի՝ ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունում ստուգայցերն անվանել են «կանխարգելիչ միջոցառումներ», որոնք ուղղված են իրավախախտումների, այդ թվում՝ հասարակական վայրերում ալկոհոլ օգտագործելու հետ կապված խախտումների կանխարգելմանն ու կանխմանը, գրում է «Коммерсантъ»-ը։

Գերատեսչությունում չեն հստակեցրել բերման ենթարկվածների ընդհանուր թիվը։

«Օրենսդրությունը խախտած անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ կձեռնարկվեն», — հայտարարել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։