Խոսափող - Հայաստանի և աշխարհի կարևոր լուրերը
Խոսափող

Հայաստանի և աշխարհի կարևոր լուրերը

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածելԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվելՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում
Սպորտ

Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին

Lurer 760571 Facebook image

Իսպանիայի Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ (3-0)։

«Սերուցքայինների» կազմում հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Ֆեդերիկո Վալվերդեն։ 36-րդ րոպեին Արդա Գյուլերը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում՝ 75-րդ րոպեին, Գյուլերի փոխանցումից հետո Կիլիան Մբապեն խփեց մադրիդցիների երրորդ գնդակը։

79-րդ րոպեին դաշտի տերերը մնացին տասը հոգով. «Վալենսիայի» ավագ Խոսե Լուիս Գայան ուղիղ կարմիր քարտ ստացավ Կիլիան Մբապեի նկատմամբ թույլ տված կանոնների խախտման համար՝ ընդհատելով մադրիդցիների վտանգավոր արագ հակագրոհը։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 30 միավոր և հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնային»։ Կատալոնական թիմն այս տուրի իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ նոյեմբերի 8-ին, հյուրընկալվելով 28 միավորով 3-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ատլետիկոյին»։