ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին միջանկյալ ընտրությունների արդյունքները, որոնցում նրա Հանրապետական կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց դեմոկրատներից, երկրի համար հետքայլ էին, և խոստացել է, որ ԱՄՆ-ը կվերադառնա «էլ ավելի ուժեղ ու հզոր»։
Նա նաև անդրադարձել է ֆոնդային շուկայի անկմանը՝ հայտարարելով, որ մեկ օրում դրա արժեքը նվազել է 3 տրիլիոն դոլարով։
«Վերջին ընտրությունների արդյունքներով Ամերիկան իր պատմության մեջ հսկայական հետքայլ արեց։ Նույնիսկ ֆոնդային շուկան, որը Թրամփի օրոք հրթիռի պես սլանում էր վեր, մեկ օրում կորցրեց 3 տրիլիոն դոլար։ Բայց մի՛ վախեցեք. մենք կվերադառնանք՝ ավելի հզոր ու ուժեղ, քան երբևէ» — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։