November 10, 2026
Lurer 760659 Facebook image

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ամերիկացիները հոգնել են Իսրայելի պատճառով ԱՄՆ վարչակազմերի՝ «անվերջ պատերազմների» մեջ ներքաշվելուց։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես, հասկանում է ամերիկացիների բացասական վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ, սակայն չի հասկանում դրա պատճառները։

Արաղչին հրապարակել է Թրամփի հարցազրույցի մի հատված, որտեղ վերջինս խոսում է պատերազմի, բենզինի թանկացման և Իսրայելի նկատմամբ ամերիկացիների ուժեղ հակակրանքի մասին։