November 9, 2026
Lurer 760799 Facebook image

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 16։54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տղամարդը դրսևորում է ագրեսիվ վարքագիծ և վնասում գույքը։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ահազանգին օպերատիվ արձագանքել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները։

Պարզվել է, որ 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, դրսևորել հակաիրավական վարքագիծ, կոտրել եկեղեցու գույքը՝ պատճառելով գույքային վնաս։

Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։