Դուք այսօր մարդ եք սպանել: Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորման հրահանգ տվածի ու կալանավորման որոշումը կայացրածի վրա են, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները: Այս մասին Facebook—ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ամեն անգամ երբ որևէ մեղադրյալի առողջությամբ պայմանավորված միջնորդություն է ներկայցվում մարդու նկատմամբ կալանք չկիրառելու, միշտ գտնվում են մարդիկ, որոնք հեգնում են մարդու առողջական վիճակը, անտեսում են բժշկական տվյալները:
Արդյունքում կալանավորվողներն իրենք էլ սկսում են չխոսել այդ հարցերից, որ հանկարծ այլ տպավորություն չստեղծվի ու լինում է սա»,- գրել է նա։