November 10, 2026
Lurer 760944 Facebook image

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Էպիցենտր» առևտրի կենտրոնում։ Այս մասին հայտնել են մարզային իշխանությունները։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժել է երկու մարդ։ Տեղական լրատվամիջոցները, հղում անելով բժիշկներին, հայտնում են, որ նրանք լուրջ այրվածքներ են ստացել։

Հարվածի վայրից հրապարակված լուսանկարներում երևում է, որ առևտրի կենտրոնի շենքն ամբողջությամբ պատված է կրակով, իսկ երկնքում բարձրանում են թանձր մոխրագույն ծխի ամպեր։ Հրդեհ է բռնկվել նաև կենտրոնին հարակից ավտոկայանատեղիում գտնվող մի քանի մեքենաներում։

Ռուսական կողմը Կրոպիվնիցկիին հասցված հարվածի մասին չի հաղորդել։