November 10, 2026
Lurer 761036 Facebook image

Ինչպես հայտնել ենք՝ նոյեմբերի 10-ին մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի Սարգիս Սևանցի փողոցի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում դի կա։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նախնական տեղեկություններով, տղամարդը հանկարծամահ է եղել: