November 6, 2026
Lurer 760095 Facebook image

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում գտնվող La Costa ռեստորանի իտալացի խոհարար Դավիդե Տամբուրելլոն աշխատանքից ազատվել է՝ անանասով պիցցա պատրաստելուց հրաժարվելու պատճառով։ Խոհարարը դա համարել է իր մշակույթի նկատմամբ վիրավորանք։

Պատվերը ստացվել էր միջոցառման կազմակերպչից, որի հյուրերը երեկույթի վրա ծախսել էին ավելի քան 15 հազար դոլար։ Ղեկավարության հետ զրույցից երկու շաբաթ անց Տամբուրելլոն ազատվել է աշխատանքից։

Սակայն խոհարարը կարճ ժամանակ անց նոր աշխատանք է գտել մեկ այլ ռեստորանում, իսկ նրա նախկին աշխատավայրն էլ շուտով փակվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *