November 6, 2026

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի նոյեմբերյան հանդիպումներին ընդառաջ լուրջ կադրային կորուստ ունի։

Ազգային ընտրանու առաջատար կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել թիմին խմբային փուլի վճռորոշ խաղերում

Ինչպես հայտնում է ռուսական «ИнсайдЯН» տելեգրամյան ալիքը, «Ալ Ահլիի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Ալ Սադի» դեմ կայացած հանդիպման ընթացքում։

Սա նշանակում է, որ Սպերցյանը բաց կթողնի Կիպրոսի և Լատվիայի ընտրանիների դեմ առաջիկա մրցավեճերը։

Նրա բացակայությունը լուրջ փորձություն կլինի մեր թիմի համար․ Սպերցյանն ազգային հավաքականի առանցքային խաղացողներից է և գլխավոր դերակատարում ունի թե՛ խաղի կազմակերպման, թե՛ դիրքային գրոհների կառուցման գործում։ Ստեղծված իրավիճակում մարզչական շտաբը ստիպված կլինի շտապ այլընտրանքային լուծումներ գտնել կիսապաշտպանության գծում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալիս Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ մրցակիցներն են Կիպրոսի, Չեռնոգորիայի և Լատվիայի թիմերը։ Խմբային փուլի վերջին երկու տուրերում մեր ընտրանին կանցկացնի հետևյալ հանդիպումները․

Նոյեմբերի 12 — Հայաստան — Կիպրոս (Երևան)

Նոյեմբերի 15 — Լատվիա — Հայաստան (Ռիգա)։

Աղբյուրը՝ Armsport.am: