Բյուրեղավանի բնակիչներից մեկի տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ «Թմրшմիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Բյուրեղավանում ձերբակալվել է նույն քաղաքի բնակիչ 29-ամյա մի կին։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել կնոջ բնակարանում»,– ասված է հաղորդագրությունում։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ` մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, 52 գրամ նույն զանգվածով լցված տոպրակ և ընդհանուր 118 գրամ քաշով մարիխուանայի 57 փաթեթ։ Նախաքննությունը շարունակվում է։

