Կիրկորովին մինչև 2028 թվականն արգելել են նոր բիզնես բացել Ռուսաստանում

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին արգելվել է Ռուսաստանում նոր բիզնես գրանցել մինչև 2028 թվականի սեպտեմբեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հարկային ծառայության տվյալներին։

Պատճառը Կիրկորովին պատկանող երկու ընկերությունների՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ոչ հավաստի տվյալներ ներկայացնելն է։ Ընկերություններից մեկն արդեն դադարեցրել է գործունեությունը, իսկ մյուսը սխալ հասցե է նշել։

Միաժամանակ Կիրկորովը շարունակում է ունենալ ևս երեք ընկերություն, որոնք գործունեություն են ծավալում կատարողական արվեստի, ռադիոհեռարձակման և շինարարության ոլորտներում։

Կիսվել սոց․ ցանցերում
Xosapox.am