Մանկության 5 փոքր ուրախություն, որոնք այսօր էլ ժպիտ են բերում

Երբեմն մանկությունը հիշելու համար բավական է թարմ հացի բույրը կամ բակից լսվող գնդակի ձայնը։ Ու հանկարծ մտքումդ հայտնվում է մի սովորական օր, որը տարիներ անց դարձել է թանկ հիշողություն։

1. «Մի հինգ րոպե էլ խաղամ»

Տնից կանչում էին, իսկ խաղը հենց ամենահետաքրքիր պահին էր։ Այդ հինգ րոպեի համար պատրաստ էինք երկար բանակցել՝ պատուհանի տակ կանգնած։

2. Տատիկի պատրաստած ամենապարզ ուտելիքը

Հաց ու պանիր, տապակած կարտոֆիլ կամ մուրաբայով թեյ։ Հետո նույնը պատրաստում ենք մեր տանը, համտեսում ու ասում․ «Իր պատրաստածն ուրիշ էր»։

3. Հաց գնելու ճանապարհին կերած կեղևը

Տաք հացը տուն հասցնելն իսկական փորձություն էր։ Սկզբում պոկում էինք մի փոքր կտոր, հետո՝ ևս մեկը։ Տուն հասնելիս հացի մի կողմն արդեն բացակայում էր։

 

4. Անսպասելի հյուրերը

Դռան զանգը լսելուն պես վազում էինք բացելու։ Եթե հյուրերի հետ երեխաներ կային, երեկոյի ծրագիրն արդեն պատրաստ էր․ մնում էր որոշել՝ ինչ խաղալ։

5. Ամառային երեկոները բակում

Մեծերը զրուցում էին, սեղանին ձմերուկ կար, իսկ մենք դեռ խաղում էինք։ Տուն գնալու ժամը վաղուց անցել էր, բայց այդ երեկո կարծես ոչ ոք չէր շտապում։

Այդ օրերին չէինք մտածում, որ այս պահերը հիշելու ենք տարիներ շարունակ։ Պարզապես ապրում էինք դրանք։

Իսկ դու մանկությունից ո՞ր փոքր ուրախությունն ես ամենաշատը կարոտում։

Կիսվել սոց․ ցանցերում
Xosapox.am