Nvidia ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի շուրջ սկանդալ է ծավալվել․ նրան մեղադրում են Չինաստանի հետախուզության գործակալի հետ կապեր ունենալու մեջ։
Ավելի վաղ՝ նախորդ ամիս, The New York Times-ը հայտնել էր, որ Հուանգը հարաբերություններ է ունեցել Սինգապուրում գործող Megaspeed ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ։
Ներկայացված տեղեկություններում, սակայն, չեն հստակեցվում մեղադրանքի հիմքերը և այն հանգամանքները, որոնցով Ալիս Հուանգին կապում են Չինաստանի հետախուզության հետ։