«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանը

Երևանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման համար ներկայացված հիմնավորումները խիստ կասկածելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գալուզինի խոսքով՝ ավելի ու ավելի շատ փորձագետներ համակարծիք են, որ Հայաստանում ի հայտ են գալիս քաղաքական դրդապատճառներով պայմանավորված «ակտիվների վերաբաշխման» նշաններ։

ՌԴ փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանում ռուսական տնտեսավարող սուբյեկտների շահերի ցանկացած ոտնձգություն Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա։

Կիսվել սոց․ ցանցերում
Xosapox.am