Սիրուշոն ներկայացրել է իր առաջին ոսկյա հավաքածուն

Երգչուհի Սիրուշոն ներկայացրել է «Պռեգոմեշ»-ի նոր՝ ոսկյա հավաքածուն։ Ի դեպ, սա «Պռեգոմեշ»-ի առաջին ոսկյա հավաքածուն է։

«4 ոսկյա խաչ հատուկ մկրտության համար ստեղծված… Սա նոր էջ է մեզ համար. շատ երկար ենք աշխատել ու շատ մեծ պատասխանատվությամբ, որ ստեղծենք խաչեր որոնք ուղեկցելու են մարդուն կյանքի ողջ ընթացքում: Նման խորհրդանիշը պարզապես զարդ չէ, այն պիտի կրի իր մեջ խորհուրդ, մշակութային ժառանգություն.. դառնա այն, ինչը ուզում ես փոխանցել սերնդե-սերունդ»,- գրել է սիրուշոն։

Կիսվել սոց․ ցանցերում
Xosapox.am