Ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով խաթարվել է Ազատության պողոտայի երթևեկությունը
Այսօր՝ հուլիսի 31-ի առավոտյան, Երևանի Ազատության պողոտայում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով երթևեկությունը խաթարվել է։
Ճանապարհի որոշ հատվածներում առաջացել են խցանումներ, ավտոմեքենաների տեղաշարժը դանդաղել է։ Վարորդներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից և երթևեկել առավել զգուշությամբ։
Երթևեկության բնականոն ընթացքը կվերականգնվի ճանապարհաշինարարական աշխատանքների ավարտից հետո։


