November 10, 2026
Lurer 761016 Facebook image

Mediahub.am-ը գրում է.

MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Էջմիածնում 15-ամյա աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած անձնական վեճն է եղել։ Մեր տեղեկություններով՝ Նարե Գ.-ն Երևանից հասել է Էջմիածնի թիվ 2 հիմնական դպրոց, զանգահարել Մարիա Յ.-ին, կանչել նրան դուրս, բարևելու ընթացքում փորձել է գրկել նրան և հենց այդ ժամանակ դանակով հարվածել որովայնին։ Ըստ շրջանառվող լուրերի` դանակահարության պատճառն այն է, որ օրեր առաջ Մարիան «երկար է նայել իր ընկերոջը»: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում