Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ պաղեստինյան խնդրի էությունը ոչ թե պաղեստինցիներն են, այլ իսրայելական օկուպացիան։
«Մենք միշտ խոսում ենք «պաղեստինյան խնդրի» մասին՝ կարծես խնդիրը պաղեստինցիների մեջ է։ Սա սխալ է։ Խնդիրը օկուպացիան է։ Քանի դեռ օկուպացիան չի ավարտվել, Մերձավոր Արևելքում լուծում, խաղաղություն և արդարություն չեն լինի»,- ասել է նա։