ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանի ակադեմիական անձնակազմը անվստահության քվե է հայտնել համալսարանի ղեկավարությանը՝ սեռական բռնության վերաբերյալ աղմկահարույց գործի քննության ընթացքի պատճառով։ Քվեարկության ժամանակ բանաձևին կողմ է արտահայտվել 75, դեմ՝ 50 մարդ. գրում է BBC-ն։
Գործը վերաբերում է նախկին ուսանողուհուն, որը պնդում է, որ 2024 թվականին համալսարանում սովորելու ընթացքում՝ Չի Ֆի եղբայրության տանը, մի քանի տղամարդու կողմից խմբակային բռնաբարության է ենթարկվել։ Նա դատական հայց է ներկայացրել համալսարանի և եղբայրության դեմ։ Յոթ մեղադրյալներն էլ հերքում են մեղքը, նրանցից ոչ մեկին քրեական մեղադրանք չի առաջադրվել։
Ֆակուլտետի սենատը հայտարարել է, որ վստահություն չունի համալսարանի կենտրոնական վարչակազմի՝ սեռական բռնության ճգնաժամն արդյունավետորեն լուծելու կարողության նկատմամբ։ Քվեարկությունը խորհրդանշական բնույթ ունի և չի կարող հանգեցնել ղեկավարության պաշտոնանկության։
Համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, որ սկսել է գործի անկախ վերանայում և նոր միջոցառումներ է ձեռնարկում սեռական բռնության դեպքերը կանխելու համար։ Միաժամանակ Նյու Յորք նահանգի դատախազներն իրենց հետաքննությունն են անցկացնում՝ պարզելու՝ արդյոք քրեական մեղադրանքներ առաջադրելու հիմքեր կան։