Կիևի Հյուսիսային կամուրջը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ նշելով, որ կամրջով երթևեկությունը երկու ուղղություններով էլ դադարեցվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ կամուրջն ապահովում էր Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինության տեղափոխումը։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ գիշերը լայնածավալ հարվածներ են հասցվել Կիևի և հարակից մարզի ռազմարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։