Ռուսական ուժերը գիշերը Կիևի և հարակից շրջանների ուղղությամբ արձակել են 36 բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ հարվածների հիմնական թիրախը էներգետիկ ենթակառուցվածքներն են եղել։
Նրա խոսքով՝ Կիևի մարզում ռուսական ուժերը հարվածել են այն ենթակայաններին, որոնք Ռիվնեի և Խմելնիցկիի ատոմակայանները կապում են Կիևի և Ուկրաինայի կենտրոնական շրջանների հետ։
Ենթակայաններ են վնասվել նաև Վիննիցայի, Ժիտոմիրի, Ռիվնեի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։