November 7, 2026
Lurer 760453 Facebook image

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի շահերը չպետք է զոհաբերվեն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Նա նաև դեմ է արտահայտվել Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու գաղափարին։

«Ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետությունը տանեմ և, կներեք, դնեմ ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին։ Հանուն ինչի՞։ Ես դրա հետ համաձայն չեմ և կարծում եմ՝ այստեղ չկա որևէ մեկը, որը կհամաձայնի, որ մենք պետք է գնանք ու ինքնահրկիզվենք, որովհետև Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են»,- ասել է Սիմոնյանը։