November 8, 2026

Ղազախստանը բանակցություններ է վարում Չինաստանի ազգային ատոմային ընկերության հետ երկրում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով, հայտնել է հանրապետության էներգետիկայի նախարար Եռլան Ակենժենովը:

«Առաջին «Բալխաշ» ԱԷԿ-ը կկառուցվի ռուսական «Ռոսատոմ»-ի հետ։ Երկրորդ «Մոյնկում» ԱԷԿ-ի հարցը ներկայումս քննարկվում է Չինաստանի ազգային ատոմային ընկերության հետ»,- ասել է նա կառավարության ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանում նախատեսվում է մի քանի ատոմակայան կառուցել: Առաջինը՝ «Բալխաշը», կկառուցի «Ռոսատոմը», երկու ատոմային ВВЭР-1200 էներգաբլոկների կառուցման ճանապարհային քարտեզը ստորագրվել է 2025 թվականին։ Կայանի շինարարությունը պետք է սկսվի 2027 թվականին, կավարտվի 2035-2036 թվականներին։ Եվս երկու ատոմակայանի կառուցման համար հարթակներն ուսումնասիրվում են։