Մեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել Titania երկրորդ ռազմական արբանյակը, որը նախատեսված է Երկրի մակերևույթի դիտարկման համար։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը։
Բրիտանական ՊՆ-ի տվյալներով՝ արբանյակը կշռում է մոտ 100 կգ և Երկրի շուրջ շարժվում է ժամում 27 հազար կմ արագությամբ։ Այն մեր մոլորակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում յուրաքանչյուր 90 րոպեն մեկ։