Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Արխանգելսկի մարզում գտնվող Պլեսեցկի տիեզերակայանից հաջողությամբ արձակվել է միջին դասի «Սոյուզ-2.1բ» հրթիռակիր հրթիռը։
Գերատեսչության տվյալներով՝ հրթիռը նախատեսված է ուղեծիր դուրս բերելու ռազմական տիեզերական սարք։
Նախորդ անգամ «Սոյուզ-2.1բ»-ը Պլեսեցկի տիեզերակայանից արձակվել էր սեպտեմբերի 18-ին։ Այդ ժամանակ նույնպես ուղեծիր էր դուրս բերվել ռազմական արբանյակ։